«Հնարավոր է՝ երեխան ապրի». Գյումրիում 4-րդ հարկից ընկած 2-ամյա Հովհաննեսը տեղափոխվել է Երևան
Այսօր առավոտյան Գյումրիում 4-րդ հարկից ընկած 2-ամյա երեխան արդեն Երևանի Սբ. Մարիամ Աստվածածին հիվանդանոցում է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կյուրղինյանը, ուր առավոտյան տեղափոխվել էր պատշգամբից ընկած փոքրիկը:
Նշենք, որ այսօր առավոտյան Գյումրու Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկել է 2-ամյա Հովհաննես Մանուկյանը: «4-րդ հարկից է ընկել երեխան, ունի պոլիտրավմա, գանգուղեղային վնասվածք, գանգի հիմի կոտրվածք: Այժմ երեխան շոկային վիճակում է, մեր մոտ ռեանիմացիոն միջոցառումներ են արել, որից հետ տեղափոխվել է Երևան շտապ օգնության մեքենայով մեր ռեանիմատոլոգի հսկողությամբ»:
Հարցին, թե կյանքի հետ համատեղելի՞ են փոքրիկի վնասվածքները, բժիշկն ասաց. «Դա էլ չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ հնարավոր է՝ երեխան ապրի»:










