«iPhone 6 SE»-ի կեղծ փաթեթավորման լուսանկարը մոլորության մեջ է գցել օգտատերերին (լուսանկարներ)
Weibo չինական սոցցանցում լուսանկար է հրապարակվել, որում երևում է իբր iPhone 6 SE-ի փաթեթավորումը: Լուսանկարը լայն արձագանք է գտել համացանցում` օգտատերերին ստիպելով կասկածել, որ սեպտեմբերին Apple ընկերությունն իրոք կներկայացնի iPhone 7-ը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, շատերն այս լուսանկարը տեսնելով՝ կարծել են, թե ընկերությունը նորույթի համար ընտրել է iPhone 6 SE անվանումը՝ այսպիսով ընդգծելով, որ սարքը զգալի փոփոխություններ չի կրի:
Հաղորդվում է, որ տուփի հետևի մասը պատկերող լուսանկարի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, սակայն, հայտնաբերվել են տեքստի` Photoshop-ի միջոցով հստակորեն խմբագրված տողեր, ներառյալ այն տողերը, որոնցում հիշատակվում է սարքի «անվանումը»` iPhone 6 SE: Վիզուալ խմբագրիչի միջոցով փոփոխվել է նաև 2016 թվականի քոփիրայթն ու A1758 մոդելի համարը:
Հայտնի է, որ iPhone-ի հաջորդ մոդելի շնորհանդեսը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 7-ին: Ըստ համացանց արտահոսած տեղեկությունների` շարքը կներառի երկու սմարթֆոն` iPhone 7 և iPhone 7 Plus, և վերջին մոդելը հագեցած կլինի երկակի խցիկով:














