Համացանցում է հայտնվել տեսանյութը, որում փրկարարները փրկում են 17 ժամ փլատակների տակ մնացած իտալուհուն (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութը, որում փրկարարները ծափողջույնների ներքո փրկում են 17 ժամ փլատակների տակ մնացած իտալուհուն, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ իտալական Պեսկարա դել Տրոնտո քաղաքից 10 տարեկան աղջիկը մնացել է փլատակների տակ ավելի քան 17 ժամ և փրկվել է փրկարարների շնորհիվ, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի: Փրկարարները շարունակում են որոնումներն Ամատրիչե, Ակումոլի, Պեսկարա դել Տրոնտո և Արկուատա դել Տրոնտո քաղաքներում:










