Իտալիայում երկրաշարժի հետևանքով տնտեսական վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը
Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տնտեսական վնասը, նախնական գնահատականներով, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը։ Վերջնական ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի բարձր, փոխանցում է Интерфакс-ը:
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը, վերաապահովագրական ոլորտի վնասները կարող են ավելի մեծ լինել, քան Իտալիայում 2009թ. երկրաշարժից հետո, երբ Generali-ն կորցրել էր 100 մլն եվրո, Axa-ն` 41 մլն եվրո, Hannover Re-ն` 1.2 մլն եվրո, Munich Re-ն` 23 մլն եվրո:
Միաժամանակ, կարողության ապահովագրության ծառայությունների ցածր ցուցանիշը կարող է նվազեցնել ապահովագրական ընկերությունների կորուստները: Ըտս Generali-ի`այս շրջանում ապահովագրված է տնային տնտեսությունների միայն 20%-ը:
Հիշեցնենք, որ Իտալիայի կենտրոնական մասում 6.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Զոհերի թիվը հասնում է 250-ի, փրկարարական աշխատանքները շարունակվում են:










