Ճապոնիայում Pokemon Go խաղացող վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Ճապոնական Տոկուշիմա պրեֆեկտուրայում գրանցվել է Pokemon Go խաղի պատճառով տեղի ունեցած առաջին դժբախտ պատահարը։ Այս մասին հաղորդում է Japantimes-ը` հղում կատարելով ճապոնական ոստիկանության հայտարարությանը:
Նշվում է, որ Քեջի Գո անունով 39-ամյա ֆերմերը ոստիկանության աշխատակիցներին պատմել է, որ ինքը սմարթֆոնով Pokemon Go է խաղալիս եղել, երբ վրաերթի է ենթարկել երկու կնոջ, ովքեր փորձել են փողոցն անցնել այն մասում, որտեղ հետիոտնային անցում չի եղել:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատահարի արդյունքում մահացել է 72-ամյա կին, իսկ 60-ամյա մեկ այլ կին ծանր վնասվածքներ է ստացել:










