Sony-ն Ճապոնիայում 20 միլիոն տուն կզինի հեռակառավարման վահանակներով
Ճապոնական Sony ընկերությունում Tokyo electric power-ի հետ համատեղ ցանկանում են Ճապոնիայի մոտ 20 միլիոն տուն զինել հատուկ սարքերով, որոնք չափում և կարգավորում են յուրաքանչյուր առանձին սարքի կողմից էլեկտրականության օգտագործման մակարդակը, ինչպես նաև՝ հեռակառավարման վահանակներով, որպեսզի տանտերը կարողանա միացնել և անջատել ցանկացած սարք սմարթֆոնի միջոցով՝ տնից բացակայելու ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընկերությունում կարծում են, որ նոր տեխնոլոգիայի կիրառումը թույլ կտա սեփականատերերին զգալիորեն կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը: Հեռախոսի հավելվածի միջոցով նրանք կկարողանան կարգավորել իրենց պահանջներն ավելի թիրախային կերպով:
Եթե նախկինում հայտնի էր բնակարանի կամ տան համար էլեկտրականության սպառման ընդհանուր մակարդակ, ապա այժմ կարելի է որոշել, թե որ սարքը կարելի է անջատել, երբ այն հարկավոր չէ:










