Երևանի Խանջյան փողոցում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 13-ին` ժամը 9.30-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին` ժամը 2.30-ին, հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը՝ 1938 թ. ծնված Ազատ Հարությունյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:










