Մերկելը մեկնաբանել է Թուրքիայի հետ գերմանացի պատգամավորների` «Ինջիրլիք» այցելելու շուրջ բանակցությունները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ չեն վարում Թուրքիայի հետ, որպեսզի Բունդեսթագի պատգամավորները կարողանան այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող 250 գերմանացի զինվորներին, որոնք ընդգրկված են ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կազմում:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, Մերկելի խոսքով, Գերմանիայի զինված ուժերը արդյունավետ են աշխատել թուրքական ռազմաբազայում` ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի կազմում: Կանցլերը հույս է հայտնել, որ այդ աշխատանքը կշարունակվի:
Կանցլերը ողջունել է թուրքական կողմի այն մեկնաբանությունը, ըստ որի «Ինջիրլիք» ռազմաբազան նաև ՆԱՏՕ-ի կառույց է հանդիսանում:
Գերմանացի պատգմավորները սպառնում էին ավարտել երկրի ռազմական առաքելությունը, եթե Անկարան թույլ չտա նրանց այցելել «Ինջիրլիք»:
Հիշեցնենք, որ հունիսին Թուրքիան մերժել էր նրանց թույլ տալ այցելել ռազմաբազա` պայմանավորված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով:










