Մոլդովայում դատարանը տնային կալանքի տակ է թողել երգչուհի Ժասմինի ամուսնուն

20:26 • 25.08.16

Քիշնևի վերաքննիչ պալատը տնային կալանքի տակ է թողել կոռուպցիայի հարցով աղմկահարույց գործի շրջանակում մեղադրվող Օրգև քաղաքի քաղաքապետ և գործարար Իլան Շորին, ով ռուս երգչուհի Ժասիմինի ամուսինն է. փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Շորի փաստաբանների միջնորդությունը, ովքեր պնդում էին նրա ազատման համար, մերժվել է: Ուժի մեջ է մնում առաջին ատյանի որոշումը»,- հայտնել է դատավոր Սիլվիա Վրաբիեն:

Անձամբ գործարարն իրեն մեղավոր չի համարում:

«Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ համագործակցում ես հետաքննության հետ, սակայն ինչ-որ մեկին դա դուր չի գալիս, նախընտրում են քաղաքական խաղերը»,- ասել է նա:

Փաստաբանները մտադիր են կրկին պահանջել նրա ազատումը սեպտեմբերին սկսվելիք դատի ընթացքում: