Պակիստանում անհայտ անձինք կրակ են բացել զինվորական շարասյան ուղղությամբ

21:45 • 25.08.16

Պակիստանի Բելուջիստան նահանգում անհայտ անձինք կրակ են բացել զինվորական շարասյան ուղղությամբ, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, երկուսը` վիրավորվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով «Սինխուա» գործակալությանը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` Գվադար շրջանում: Գործակալության տվյալներով` հրաձգության ժամանակ զոհվածների թվում է 5 զինվորական և հարկային ծառայության մեկ աշխատակից: Տուժածները զինվոր և սպա են:

Տուժածներին և զոհվածներին տեղափոխել են շրջանային հիվանդանոց:

Ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: