Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանն ընդունել է իր մեղքը
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում նախօրեին պատանդներ վերցրած հայ գործարար Արամ Պետրոսյանը հարցաքննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է մեղքը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
«Մեղադրյալը հարցաքննության ընթացքում ամբողջությամբ ընդունել է իր մեղքը»,- ասել է Իվանովան:
Նրա խոսքով՝ քննությունը պատրաստվում է օգոստոսի 26-ին նրա կալանքի վերաբերյալ միջնորդագիր ներկայացնել դատարան:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել են, որ 55-ամյա Արամ Պետրոսյանը գործարար է, ով սնանկ է դարձել:
Հիշեցնենք, որ տղամարդը սպառնացել էր պայթեցնել «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա բաց էր թողել բոլոր պատանդներին, իսկ այնուհետ հանձնվել էր:










