Պուտինին հարկավոր է ողջ Ուկրաինան. Պորոշենկո

12:13 • 25.08.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ ողջ Ուկրաինան «Ռուսական կայսրության» մաս դառնա: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

«Պուտինի նպատակն է հասնել Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման: Նրանց հարկավոր չէ ո՛չ Դոնեցկը, ո՛չ Լուգանսկը: Նրանց հարկավոր է, որ ողջ Ուկրաինան ռուսական կայսրության մաս դառնա»,- ասել է Պորոշենկոն:

 

«Դա բոլորովին նույն իրավիճակն է, ինչպես Հալեպում ռուսական ռմբակոծումները: Նրանք մի նպատակ են հետապնդում՝ աշխարհն ավելի քիչ կայուն և հուսալի դարձնել»,- հայտարարել է Պորոշենկոն:


Նա հավելել է, որ ռուսական ագրեսիան ամբողջությամբ ոչնչացրել է անվտանգության հետպատերազմյան համաշխարհային համակարգը: