Ռումինացի և քուվեյթցի նախարարները վթարի են ենթարկվել և գանգուղեղային վնասվածքներ ստացել

20:05 • 25.08.16

Ռումինիայի գյուղական շրջանների և գյուղատնտեսության նախարար Աքիմ Իրիմեսկուն և նրա քուվեյթցի գործընկեր Ալի Սալեխ ալ Օմայրը ավտովթարի են ենթարկվել Ռումինիայի հարավ-արևելքում. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:

«Պաշտոնական այցի ընթացքում մեքենան, որում եղել են նախարարները, հայտնվել է ճանապարհային միջադեպում Յալոմիցա շրջանում: Պաշտոնատար անձանց վիճակը կայուն է, նրանք գիտակից վիճակում են: Նախարարները ստացել են փոքր գանգուղեղային վնասվածքներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ նախարարների մեքենան, որը Սլբոզիից Բրեիլու էր մեկնում, բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի: Տուժել է նաև մեքենայում գտնվող թարգմանչուհին: Այս պահին նրանք բոլորը գտնվում են հիվանդանոցում: