ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զորքը տագնապով ոտքի հանելու տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է մարտական պատրաստության անսպասելի ստուգման մեկնարկի հետ կապված՝ հայտարարված տագնապով զորքը ոտքի հանելու կադրերը: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում ՌԴ պաշտպանության նախարարության էջում, գրում է lenta.ru-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ հայտարարել է Զինված ուժերի մարտական պատրաստության անսպասելի ստուգում, որը կանդրադառնա Հարավային, Արևմտյան և Կենտրոնական շրջաններին, Հյուսիսային նավատորմին, ինչպես նաև Օդատիեզերական ուժերին և Օդադեսանտային ուժերին:
«Հարավային շրջանի զորքերը, Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների ուժերի և միջոցների մի մասը, Հյուսիսային նավատորմը, Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարությունը, Օդադեսանտային զորքերը Մոսկվայի ժամանակով 07:00-ից բերվում են «Ամբողջական» մարտական պատրաստության»,- հայտարարել է Շոյգուն ղեկավար կազմի հետ խորհրդակցության ընթացքում:










