Աշխարհում առաջին անվարորդ տաքսին գործարկվել է Սինգապուրում

06:41 • 25.08.16

Սինգապուրում nuTonomy ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին անվարորդ տաքսին, հաղորդում է Associated Press-ը:



Մանրամասնվում է, որ ընկերության ավտոպարկը բաղկացած է վեց ավտոմեքենայից, սակայն nuTonomy-ի աշխատակիցները մտադիր են մինչև տարվա վերջ հասցնել դրանք 12-ի:

 

Մինչև 2018թ-ը nuTonomy-ն մտադիր է Սինգապուրի բոլոր տաքսիներն անվարորդ դարձնել:

 

Աշխարհում առաջին անվարորդ տաքսին գործարկվել է Սինգապուրում