Սիրիական ընդդիմությունն ԱՄՆ աջակցությամբ պատրաստվում է Ռաքքայի ազատագրմանը. РИА Новости

14:19 • 25.08.16

ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիան հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) պատրաստվում են «Ռաքքայի վերջնական ազատագրմանը», գրում է РИА Новости-ն:

 

««Սիրիայի դեմոկրատական ուժերը» շարժվել են Եփրատով արևելք՝ Ռաքքա քաղաքի վերջնական ազատագրման համար»,- ասված է Twitter-ում կոալիցիայի ներկայացուցչի էջում հրապարակված հաղորդագրությունում:

 

Նշենք, որ Ռաքքան համարվում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաքը»։