Tesla-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց մեքենան (լուսանկար)

09:03 • 25.08.16

Tesla ընկերությունը ներկայացրել է Model S հեթչբեքի և Model X քրոսովերի նոր տարբերակները` 100 կվտ/ժամ հզորությամբ մարտկոցներով:

 

Հեթչբեքի նորագույն P100D տարբերակն ամերիկյան ընկերությունում անվանել են աշխարհի ամենաարագընթաց մեքենան:



Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` նոր մարտկոցի և առավելագույն արդյունավետության ռեժիմի շնորհիվ Model S P100D հեթչբեքը մինչև 96 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.5 վայրկյանում: Այս ցուցանիշով ընկերությունը մեքենան համեմատում է Porsche 918 Spyder և Ferrari LaFerrari հիբրիդային հիպերքարերի հետ, որոնք 100 կմ/ժամը զարգացնում են 3 վայրկյանից էլ քիչ ժամանակում:



Model S P100D մոդելը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 506 կմ:



Model X քրոսովերը նոր մարտկոցով 100 կմ/ժամը զարգացնում է 2.9 վայրկյանում: Մեկ լիցքավորմամբ մեքենան անցնում է 465 կմ տարածություն:

 


 

 

Tesla-ն ներկայացրել է աշխարհի ամենաարագընթաց մեքենան (լուսանկար)