ԱՄՆ 2 նահանգով պտտահողմ է անցել (լուսանկարներ)

15:30 • 25.08.16

Ամերիկյան Ինդիանա և Օհայո նահանգներով օգոստոսի 23-ին մի քանի ավերիչ պտտահողմ է անցել, գրում է korrespondent.net-ը:

 

Ինդիանա նահանգի Հովարդ շրջանում մեծ ավերածությունների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել:

 

Կոկոմո քաղաքում տորնադոն շարժվել է մոտ 48 կիլոմետր/ժամ արագությամբ: Աղետի հետևանքով 10 մարդ վնասվածք է ստացել:

 

Ինդիանա նահանգում քամին լուրջ վնաս է հասցրել տեղի շենքերին:

 

«Այս պահի դրությամբ գրանցված վնասվածքները լուրջ չեն, դրանց մեծ մասը ստացվել են օդում հայտնված բեկորներից: Մահվան մասին հաղորդագրություններ չկան»,- ասված է իրավապահների հայտարարությունում: