Դալասում հինգ ոստիկանի մարդասպանը կարող էր հետտրավմատիկ սինդրոմ ունենալ
Վետերանների առողջության համար պատասխանատու ամերիկյան գերատեսչության մասնագետները հետտրավմատիկ սինդրոմ են նկատել ԱՄՆ-ի նախկին զինծառայողի մոտ, ով հուլիսին Դալասում սպանել էր հինգ ոստիկանի:
Ինչպես հաղորդում է AP-ն՝ գործակալության ձեռքում հայտնված փաստաթղթերը վկայում են, որ նախկին զինծառայող Միքա Ջոնսոնը բուժում է ստացել ընկճախտից և զգայախաբությունից: Ըստ բժիշկների ախտորոշման՝ Ջոնսոնը վտանգ չի ներկայացրել իր և այլ մարդկանց համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Աֆղանստանի 25-ամյա սևամորթ վետերան Միկա Ջոնսոնը կրակ է բացել Դալասի ոստիկանների ուղղությամբ քաղաքում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ: Հարձակման զոհ է դարձել 5 ոստիկան, ևս մի քանի մարդ վիրավոր է: Երկու ժամից ավել բանակցություններից հետո ոստիկանությունը ոչնչացրել է Ջոնսոնին:










