YouTube-ը սոցիալական ցանց կգործարկի բլոգերների համար. լրատվամիջոցներ

17:01 • 25.08.16

YouTube տեսահոսթինգում կհայտնվի նոր՝ Backstage բաժինը, որտեղ բովանդակություն ստեղծողները կկարողանան հրապարակել լուսանկարներ, տեքստային հրապարակումներ, հարցումներ և այլ նյութեր: Այդ մասին հայտնում է VentureBeat-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ նոր բաժինը կգործարկվի 2016 թվականի երկրորդ կեսին՝ միաժամանակ կայքի վեբ տարբերակում և բջջային հավելվածում: Գործարկման ժամանակ Backstage-ը կունենա որոշ սահմանափակումներ, իսկ բաժնին հասանելիություն կստանան միայն հայտնի բլոգերները:

 

Օգտատերերը կկարողանան հրապարակել ինչպես արդեն թողարկված տեսահոլովակներ, այնպես էլ տեսանյութեր, որոնք դեռ չեն հրապարակվել: Նրանք նաև կկարողանան շփվել իրենց բաժանորդների հետ և պատասխանել հրապարակումներին լուսանկարների, տեսանյութերի և այլ հնարավոր միջոցների օգնությամբ:

YouTube-ը սոցիալական ցանց կգործարկի բլոգերների համար. լրատվամիջոցներ