Բելառուսը ՌԴ-ից գազի համար կվճարի 100 դոլար. Коммерсантъ

09:26 • 26.08.16

Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները համաձայնեցրել են ռուսական գազի գնագոյացման նոր բանաձևը, գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով քննարկման ընթացքին ծանոթ աղբյուրների:

 

Նշվում է, որ սխեման ընդունվել է երկու երկրների նախարարությունների ներկայացուցիչների և վարչապետների մի քանի հանդիպումներից հետո: Այդ սխեմայի համաձայն՝ Մինսկի համար ռուսական գազի գինը կկազմի ներկայիս գնից 30 տոկոսով պակաս՝ 1.000 խորանարդ մետրի համար 132 դոլարի փոխարեն մոտ 100 դոլար:

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նոր սխեման ենթադրում է, որ Բելառուսի համար գազի գինը հաշվարկվելու է ռուբլիով: Գների հաշվարկի այդ միջոցը թույլ կտա նվազեցնել Բելառուսի ռիսկերը, որոնք առաջանում են դոլարի փոխարժեքի տատանումների ֆոնին:

 

Այս սխեմայի համաձայն՝ մինչ 2025 թվականը Բելառուսի համար գազի գինը հավասարվելու է ռուս սպառողի համար գազի գնին:

 

Աղբյուրները նշում են, որ այս սխեման համաձայնեցվել է աշխատանքային մակարդակում, և այն դեռ պետք է հաստատվի: