Բելգիայի Շիմե քաղաքում հզոր պայթյուն է որոտացել. կա 1 զոհ
Ուրբաթ ուժեղ պայթյուն է որոտացել Բելգիայի հարավ-արևմուտքում գտնվող Շիմե քաղաքում, ինչի հետևանքով կիսով չափ փլուզվել է մարզական կենտրոնի շենքը: Մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավոր են, հաղորդում է Belga
գործակալությունը:
Երկու տուժածները ծանր վիճակում են գտնվում: Ըստ գործակալության տվյալների՝պայթյունի պահին շենքում մարդ է եղել:
Պայթյունի պատճառները դեռ անհայտ են:










