Բոլիվիայում ցուցարար հանքափորների կողմից առևանգված ՆԳՆ փոխնախարարը սպանվել է

04:58 • 26.08.16

Բոլիվիայիում ցուցարար հանքափորների կողմից առևանգված ներքին գործերի նախարարի տեղակալ Ռոդոլֆո Իլյանեսը սպանվել է: Նման պնդմամբ չորեքշաբթի հանդես է եկել Հանքափորների կոպերատիվների ազգային ֆեդերացիայի ղեկավար Մոյսես Ֆլորեսը:

«Մենք տեսել ենք փոխնախարարի անկենդան մարմինը»,- Ֆլորեսի խոսքերը մեջ է բերում Deber թերթը:

Ավելի վաղ Բոլիվիայի ՆԳՆ ղեկավար Կարլոս Ռոմերոն հաղորդել էր, որ հանքափորները առևանգել են փոխնախարարին և պահանջել ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին:

Բոլիվիայում անկարգությունները շարունակվում են արդեն 2 շաբաթ: Բոլիվիայի հանքափորները փողոց են դուրս եկել ի նշան դժգոհության ընդդեմ հանքափորների կոոպերատիվների վերաբերյալ նոր օրենքի: