Մարդը սկսել է փոխել Երկիր մոլորակի կլիման դեռ երկու դար առաջ. հետազոտություն
Մարդկությունը սկսել է փոխել Երկրի կլիման դեռ երկու տարի առաջ: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այդ գործընթացը սկսվել է 20-րդ դարի կեսերից, գրում է Gogetnews-ը:
«Մենք զարմացած էինք այս բացահայտումով: Բոլոր ստուգված տվյալները մատնանշել են նույն տեղեկությանը, ինչը ծայրահեղ հազվադեպ է լինում: Ներկայիս համաշխարհային տաքացումը առաջացել է մոտ 180 տարի առաջ»,- նշել են գիտնականները:
Ըստ հետազոտողների՝ մոլորակի կլիմայի փոփոխությունները սկսվել են Նիկոլայ I-ի, Թայլերանի, Քավուրի և Եվրոպայի այլ ղեկավարների օրոք:
Միջնադարից մինչև 19-րդ դար Երկրի մթնոլորտը ցածր ջերմաստիճան ուներ: Դա կապում են Արևի ակտիվության երկարատև անկման հետ: 1820-1830 թթ Երկիր մոլորակի վրա սկսվեց տաքացման փուլ, ինչը գիտնականները համարեցին Արևից էներգիայի արտահոսքի հետևանք: Սակայն հիմա այդ վարկածը հերքվում է: Մթնոլորտի փոփոխության պատճառը մարդու գործունեությունն է եղել, ով մասսայաբար CO2 և այլ վտանգավոր գազեր է արտանետել մթնոլորտ:










