Գիտնականներին հաջողվել է տղամարդուն արթնացնել կոմայից ուլտրաձայնի օգնությամբ
Լոս-Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի գիտնակաները մարդուն արթնացրել են կոմայից՝ օգտագործելով ուլտրաձայնային իմպուլսը ուղեղում նեյրոններ խթանման համար: Բուժման զեկույցը հրապարակվել է Brain Stimulation պարբերականում:
«Մինչ օրս միակ ճանապարհը վտանգավոր վիրահատական ճանապարհն է: Մեր կողմից առաջարկված մեթոդը գործում է ուղորդված, սակայն թույլ է տալիս խուսափել վիրահատական միջամտությունից,- պատմել է Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության և նեյրովիրաբուժության պրոֆեսոր Մարտին Մոնտին:
Բուժման ընթացքում գիտնականները կիրառել են փոքրիկ ափսեի չափով սարքավորում, որը ուղեղի որոշակի հատվածների վրա ներգործող ակուստիկ ազդանշան է ստեղծում: Գիտնականները միացրել են սարքավորումը 10 անգամ 30-ական վայրկյանով: Ամբողջ պրոցեդուրան 10 րոպե է տևել:
Ըստ հետազոտողների՝ բուժման սկզբում հիվանդը թույլ է արձագանքել, սակայն արդեն հաջորդ օրը նրա վիճակը զգալիորեն բարելավվել է: Երեք օր անց հիվանդը կարողացել է շարժել գլուխը կամ էլ բացասական շարժել գլուխը՝ պատասխանելով հարցերին:










