ՆԱՍԱ-ն փորձարկել է Մարս մոլորակ ուղարկելու համար նախատեսված տիեզերանավը (տեսանյութ)
ՆԱՍԱ-ն (ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) անցկացրել է տիեզերագնացներին Մարս մոլորակ ուղարկելու համար նախատեսված Orion տիեզերանավի 9-րդ փորձարկումը, հաղորդում է գործակալության կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ փորձարկման ընթացքում սարքի մակետը 32 կմ/ժ արագությամբ բաց են թողել ջրի մեջ: Փորձարկումը հնարավորություն է տվել գնահատել ծանրաբեռնվածությունը, որն Orion-ն ու տիեզերագնացները կունենան Երկիր մոլորակի վրա վայրէջքի դեպքում:
Նշվում է, որ ինժեներները պլանավորել են ևս մի թեստի անցկացում:










