ԱՄՆ ռազմանավը կրակ է բացել Պարսից ծոցում` պարսկական նավերի մոտենալու պատճառով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հերթապահ նավը 3 նախազգուշական կրակոց է արձակել Պարսից ծոցի հյուսիսային հատվածում, երբ հինգշաբթի իրանական ռազմական նավը ամերիկյան և քուվեյթական նավերին չափազանց շատ էր մոտեցել` գտնվելով 200 մետր հեռավորությամբ:
Ինչպես հաղորդում է CNN-ը` իրանական նավը ռադիոազդանշանից հետո չի հեռացել անվտանգ տարածություն ապահովելու համար, և ամերիկյան նավը կրակել է ջուրը:
Չորս իրանական նավերը պատկանում են Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին: ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցչի խոսքով` իրանցիների գործողությունները վտանգավոր և ոչ պրոֆեսիոնալ են եղել:
Ինչպես վերջինս ընդգծել է, միջադեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում:










