Թյուներները Ferrari 488 Spider ռոդսթերն առավել հզոր ու արագընթաց են դարձրել (լուսանկարներ)
Գերմանական Novitec Rosso թյունինգային ընկերությունը կատարելագործման փաթեթ է ներկայացրել Ferrari 488 Spider ռոդսթերի համար: Արդյունքում սուպերքարն առավել հզոր շարժիչ է ստացել և ստանդարտ մոդելից ավելի արագընթաց դարձել:
Ինչպես գրում է Motor.ru-ն` ռոդսթերը համալրվել է ածխածնային թափքով, որի բոլոր տարրերը փորձարկում են անցել աերոդինամիկ խողովակում:
Նորույթը զինվել է 3.9 լիտր ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը 670-ից հասցվել է 722 ձիաուժի: 100 կմ/ժամը մեքենան զարգացնում է 2.8 վայրկյանում, ինչը 0.2 վայրկյանով ավելի արագ է, քան ստանդարտ մոդելի պարագայում: Առավելագույն արագությունը գերազանցել է 340 կմ/ժամը: 488 Spider մոդելինը կազմում է 325 կմ/ժամ:
Թողարկվելիք մեքենաների թվաքանակն ու գինը դեռևս չի հաղորդվում:













