Apple-ի առաջին համակարգչի օրինակը վաճառվել է 815 հազար դոլարով

04:58 • 27.08.16

Apple 1 համակարգչի օրինակը վաճառվել է 815 հազար դոլար, այդ մասին հաղորդել է  BBC-ին:

Հաղորդվում է, որ Սթիվ Վոզնյակն ու Սթիվ Ջոբսը 1976թ-ին ստեղծել են այդ համակարգչի մոտ 200 օրինակ: Աճուրդում վաճառված օրինակը իրենից միայն պլատա է ներկայացնում, որը ոչ էկրան ունի, ոչ էլ սիստեմային բլոկ:

Աճուրդը կազմակերպած Charitybuzz հիմնադրամը պլանավորել էր հավաքել  ամենաքիչը 1 մլն դոլար, սակայն վերջին առաջարկը եղել է 815 հազար դոլար: Ստացված գումարի 1/10-րդ մասը կուղղվի լեյկեմիայի և լիմֆոմիայի հետազոտությանը:

Apple-ի առաջին համակարգչի օրինակը վաճառվել է 815 հազար դոլարով