Lotus-ը ստեղծել է ամենաթեթև և ամենաարագ ճանապարհային Elise-ը (լուսանկարներ)
Lotus ընկերությունը ներկայացրել է Elise սպորտային մեքենայի 250 Special Edition տարբերակը: Այն դարձել է մոդելի ամենաթեթև և ամենաարագ տարբերակը, որին թույլ է տրված երթևեկել ընդհանուր օգտագործման ճանապարհներով:
Սպորտային ավտոմեքենայի կոնստրուկցիայի մեջ շատ է օգտագործվել կարբոն և ալյումին, ինչի շնորհիվ նրա քաշը հասել է 899կգ-ի: Դա 32կգ-ով ավելի քիչ է սովորական Elise-ի քաշից:
Lotus Elise 250 Special Edition-ը կարող է առավելագույնը զարգացնել 248կմ/ժ արագություն: Այն թողարկվելու է սահմանափակ խմբաքանակով, ընդամենը 250 օրինակ: Մեծ Բրիտանիայում Lotus Elise 250 Special Edition-ի արժեքը սկսվում է 47.9 հազար ֆունտ սթեռլինգից:












