Կայանման մասին ամենահին նշանը թվագրվում է մ.թ.ա. 700 թվականին
Ճանապարհին կայանումն արգելող ամենահին նշանը թվագրվում է մոտավորոպես մ.թ.ա. 700 թվականին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով կայանման մշակույթի պատմությանը նվիրված ParkingPanda կայքին, հնագույն նշանը պատրաստվել է Ասորեստանում: Այն ասում է. «Թագավորական ճանապարհ: Ոչ ոք չի կարող զբաղեցնել այն»:
Ինչպես նշվում է, պատիժը սխալ կայանման համար շատ ավելի դաժան է եղել, քան մեր օրերում: Հանցանք թույլ տված մարդուն ցցին էին գամում հենց իր տան առաջ:










