Նորարար դիզայնով զբոսանավը կտրում-անցնում է ջրի միջով (տեսանյութ)
Զբոսանավ ունենանալը հարստության և հզորության խորհրդանիշ կարող է համարվել, սակայն ամենօրյա տեխնիկական և տեխնոլոգիական զարգացումները թույլ են տալիս նոր խոսք ասել նավաշինության ոլորտում:
Նորարության և ինքնատիպ դիզայնի սիրահարներն անտարբեր չեն մնա Glider SS18 Super Sports զբոսանավի նկատմամբ:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` այս զբոսանավը դանակի պես կտրում-անցնում է ջրի միջով: Այն կարող է հասնել 56 հանգույց արագության, որը հավասարազոր է 102 կմ/ժամի:
Զբոսանավը պատրաստվել է Մեծ Բրիտանիայում: Այն իրենից ձեռքի աշխատանք է ներկայացնում: Նավի դիզայնը նվազեցնում է բախումը ջրի հետ և ավելի հեշտացնում ընթացքը:
Նորագույն շքեղ զբոսանավն արժե 1.3 մլն դոլար:
Տեսանյութն՝ այստեղ:










