Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում. 20 հետաքրքիր փաստ մեր մոլորակի ու կյանքի մասին

23:58 • 29.08.16

Շրջակա միջավայրի մասին ամեն ինչ իմանալու ձգտումը բնորոշ է մարդուն անգամ վաղ մանկությունից: Մարդիկ մշտապես պատասխաններ են փնտրում նույնիսկ այնպիսի հարցերի և երևույթների մասին, որոնք չունեն պատասխաններ:  

Հաշվի առնելով այս հանգամանքը` AdMe.ru-ն հետաքրքիր և անբացատրելի փաստեր է ներկայացրել մեր աշխարհի ու կյանքի դասավորվածության մասին, որոնք ինչ-որ չափով կօգնեն հասկանալ, թե ինչ է կատարվում մարդկության հետ:

1.     62 մարդ նույնքան կարողություն ունի, որքան Երկրի բնակչության կեսը:

2.     Հասուն մարդու կմախքը կազմված է 206 ոսկորից, մինչդեռ նորածնի կմախքը` մոտ 270-ից:

3.     Կյանքի ընթացքում մարդու անցած տարածությունը հավասար է Երկրի 5 հասարակածի երկարությանը:

4.     Մկրատն ու պարաշյուտը ստեղծել է Լեոնարդո դա Վինչին:

5.     Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ծիածանի գույները 6-ն են լինում, Չինաստանում` 5, արաբական երկրներում` 4, մինչդեռ մենք 7 գույն ենք հաշվում:

6.     Տիեզերքում ավելի շատ աստղեր կան, քան ավազահատիկ մոլորակի բոլոր լողափերում, իսկ մեկ ավազահատիկում ավելի շատ ատոմ կա, քան աստղ Տիեզերքում:

7.     Turritopsis nutricula  մեդուզան միակ անմահ էակն է Երկրի վրա:

8.     Կատուները կարողանում են շուրջ 100 տարբեր ձայներ արձակել: Համեմատության համար` շները միայն

10 տեսակի ձայն են հանում:

9.     Կիտրոնի պարունակության մեջ ավելի շատ շաքար կա, քան ելակի:

10.    Աշխատանքային շաբաթվա ամենաարդյունավետ օրը երեքշաբթին է:

11.    Apple ընկերություն կչեղարկի իր համակարգիչների երաշխիքը, եթե ծխել եք սարքի մոտակայքում:

12.    Էյֆելյան աշտարակի բարձրությունը կարող է փոփոխվել 12 սմ-ով` կախված օդի ջերմաստիճանից, մասնավորապես` ուժեղ քամիներից:

13.    Ձեր ծննդյան օրը դուք կիսում եք առնվազն 19 մլն մարդու հետ ողջ աշխարհում:

14.    Շոտլանդիայի ազգային կենդանին միաեղջյուրն է:

15.    Ամեն տարի զբոսաշրջիկները 3000 եվրոյի մետաղադրամ են նետում Տրևի շատրվանը:

16.    Ամեն մայրցամաքում Հռոմ անունով քաղաք կա, բացի Անտարկտիդայից:

17.    Հյուսիսային Կորեան սեփական օրացույցն է վարում1912-ից`երկրի հիմնադիր և Հավերժ նախագահ Կիմ Իր Սենի ծննդյան օրվանից ի վեր:

18.    Մոնղոլիայի նավատորմը բաղկացած է միակ բուքսիրային նավից, որը սպասարկում է 7 մարդ, որոնցից միայն մեկը լողալ գիտի:

19.    Մարդ մշտապես անցյալում է գտնվում` մոտ 80 միլիվայրկյանով: Հենց այդքան ժամանակ է պետք մեր ուղեղին՝ ստացված տեղեկությունը մշակելու համար:

20.    1954-ին Բոմբեյում այնքան առնետներ էին հայտնվել, որ կառավարությունը որոշում էր կայացրել սատկած կրծողներին ընդունել հարկեր վճարի փոխարեն:


 

 

 

Երկրի տարբեր անկյուններում մարդիկ ծիածանի տարբեր գույներ են տեսնում. 20 հետաքրքիր փաստ մեր մոլորակի ու կյանքի մասին