Ավտոդիզայներ Ջորջետտո Ջուջարոն սուպերքար կստեղծի չինացիների համար (լուսանկարներ)

00:21 • 30.08.16

Չինական TechRules ընկերությունը վարձել է հանրահայտ ավտոմոբիլային դիզայներ Ջորջետտո Ջուջարոյին և նրա որդի Ֆաբրիցիոյին, որոնք կօգնեն ընկերությանը ստեղծել ընկերության առաջին սուպերքարը: Այդ մասին հաղորդել է Automotive News պարբերականը:

Բացի այդ, ավտոմեքենայի ստեղծմանը կմասնակցի իտալական ինժեներական L.M. Gianetti ընկերությունը, որը պատասխանատու կլինի կոնստրուկտորային աշխատանքների, ինչպես նաև սերիական արտադրության կազմակերպման համար:

Սուպերքարի նախնական տարբերակը, որը ստացել էր GT96 անվանումը, ներկայացվել է 2016թ-ի մարտին Ժնևի ավտոսալոնում:  Այն կարող է տեղից շարժվելով հավաքել մինչև 100կմ/ժ արագություն, իսկ նրա առավելագույն արագությունը հասնում է 350կմ/ժ-ի:

Սպասվում է, որ սուպերքարի նոր տարբերակը առաջին անգամ կներկայացվի 2017թ-ի գարնանը նույն Ժնևի ավտոսալոնում, սակայն վաճառքը կսկսվի 2018թ-ից ավելի վաղ, կամ 2019թ-ին:







 

Ավտոդիզայներ Ջորջետտո Ջուջարոն սուպերքար կստեղծի չինացիների համար (լուսանկարներ)