ԱՄՆ-ում գիտնականներն ավարտել են դեպի Մարս առաքելության մոդելավորման մեկամյա փորձարկումը
ԱՄՆ-ում վեց գիտնականներ ավարտել են դեպի Մարս առաքելության մոդելավորման մեկամյա փորձարկումը, որը անց է կացվել Հավայան կղզիներում գտնվող Մաունա-Լոա հրաբխի վրա. հաղորդում է AP-ը:
«Անձամբ ինձ թվում է, որ մոտ ապագայում թռիչքը դեպի Մարս լրիվությամբ իրական է: Կարծում եմ` տեխնիկական ու հոգեբանական խնդիրները կարելի է հեշտությամբ հաղթահարել»,- հայտնել է փորձարկման մասնակից Սիպրիեն Վերսոն:
Աղբյուրը մանրամասնում է, որ փորձարկումը անց է կացրել Հավայան համալսարանը` ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) ֆինանսավորմամբ:
ՆԱՍԱ-ն պարզաբանել է, որ հրաբխի գագաթն ընտրվել է Hawaii Space Exploration Analog and Simulation (HI-SEAS) կոչվող փորձարկման անցկացման վայր, քանի որ «այնտեղ քիչ են մարդկային ներկայության նշանները, և այդպիսի բարձրության վրա նույնիսկ բույսերը բավականին հազվադեպ են հանդիպում»:
Նշվում է, որ գիտնականներին հաղոջվել է հատուկ գմբեթներից դուրս գալ միայն սուզազգեստներով: Առավել երկարատև փորձարկումը, որը տևել է 520 օր, իրականացրել է «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալությունը 2011 թվականին:










