«ВКонтакте» սոցցանցում վերացվել է օգտատերերի հեռախոսահամարները հանրայնացնող խոցելիությունը

16:57 • 30.08.16

«ВКонтакте» սոցցանցի նոր դիզայնի խոցելիությունը, որի պատճառով հնարավոր էր դարձել տեսնել օգտատերերի էջերին կապված հեռախոսահամարները, վերացվել է անմիջապես այն բանից հետո, երբ կայքի ադմինիստրացիան տեղեկացվել է խնդրի մասին: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է «ВКонтакте»-ի մամուլի ծառայությունը:

 

Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով` խոցելիությունն օգտատերերի հաշվեհամարների համար վտանգ չէր ներկայացնում:

«ВКонтакте» սոցցանցում վերացվել է օգտատերերի հեռախոսահամարները հանրայնացնող խոցելիությունը