Ամերիկյան ընկերությունը սկսել է Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները

03:29 • 30.08.16

Ամերիկյան դեղագործական Inovio ընկերությունը երկուշաբթի հայտարարել է Պուերտո-Ռիկոյում Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասին , հաղորդում է AP գործակալությունը:

«Պուերտո-Ռիկոյում Զիկա վիրուսի տարածման կտրուկ առաջընթացը հնարավորություն է տալիս գնահատել պրոֆիլակտիվ պատվաստանյութի հնարավորությունները»,- գործակալությունը մեջ է բերում ընկերության տնօրեն Ջոսե Քիմի խոսքերը:

Եթե փորձարկումների արդյունքները խոստումնալից լինեն, ընկերությունը կսկսի հանդպումներ անցկացնել համապատասխան մարմինների հետ պատվաստանյութի մշակում սկսելու համար: Պատվաստանյութը կփորձարկվի 160 կամավորի վրա:

ԱՄՆ-ում և Կանադայում առաջին կլինիկական փորձարկումները տեղի են ունեցել հունիսին: Դրանց արդյունքների ամփոփումը նախատեսվում է ավելի ուշ:

Զիկա վիրուսը կապիկների սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն միջատների միջոցով: Վիրուսն առավել վտանգավոր է հղի կանանց համար:

 

Ամերիկյան ընկերությունը սկսել է Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները