Ամերիկյան ընկերությունը ջրածնով աշխատող հիբրիդային բեռնատարներ է մշակում. լուսանկարներ

22:41 • 31.08.16

Nikola Motor ամերիկյան նորաստեղծ ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրական տրանսպորտային միջոցների և բաղադրիչ պահեստամասերի արտադրմամբ, ներկայացրել է իր նորույթը:

Ինչպես փոխանցում է Business Insider-ը` ստարտափը հայտարարել է, որ զբաղվում է ջրածնային վառելիքով աշխատող էլեկտրական բեռնատարների ստեղծմամբ, որոնցում թունավոր նյութերի արտանետման մակարդակը հասցվել է զրոյի: Մայիսին, ի դեպ, ընկերությունը հայտարարել էր, որ աշխատում է հիբրիդային կիսաբեռնատարների կառուցման ուղղությամբ:

Ընկերությունից հայտնել են, որ բեռնատարը 2000 ձիաուժ հզորություն կզարգացնի իր 6 էլեկտրական շարժիչների օգնությամբ, որոնք աշխատելու են բնական գազի տուրբինով: Մեքենան պետք է 1930 կմ տարածություն անցնի մեկ լիցքավորմամբ:

Ջրածնային էլեկտրական բեռնատարը կներկայացվի դեկտեմբերի 1-ին, իսկ փորձարկումները կսկսվեն 2017-ի վերջին: Ամբողջական ծավալով արտադրությունը կմեկնարկի 2020-ին:

Nikola ընկերությունը նաև 50 ջրածնի կայաններից բաղկացած ցանց է ստեղծում բեռնատարները վերալիցքավորելու համար:

   

 

Ամերիկյան ընկերությունը ջրածնով աշխատող հիբրիդային բեռնատարներ է մշակում. լուսանկարներ