Համացանցում են հայտնվել նոր սերնդի Hyundai Verna-ի առաջին պաշտոնական լուսանկարները (լուսանկարներ)
Չինական 58che պորտալը հրապարակել է նոր սերնդի Hyundai Verna (Ռուսաստանում այդ մոդելը վաճառվում է Solaris անվանումով) սեդանի սերիական տարբերակի առաջին պաշտոնական լուսանկարները:
Ինչպես նշում է motor.ru-ն, նորույթի հանրային պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ չինական Չենդու քաղաքում կայանալիք ավտոմեքենաների ցուցահանդեսի ժամանակ:
Դատելով լուսանկարներից` հաջորդ Solaris-ը կարտադրվի ապրիլին պեկինյան ավտոսրահում ներկայացված Verna Concept-ի ոճով: Ավտոմեքենայի սրահում կհայտնվեն նոր երկգույն նստատեղեր, ինչպես նաև շարժիչն աշխատեցնելու կոճակ: Սպասվում է, որ մոդելի թոփային տարբերակների համար հասանելի կդառնա սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հաջորդ Hyundai Solaris-ի շարժիչային հզորությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:












