Samsung-ը ներկայացրել է երբևէ արտադրված ամենամեծ հեռուստացույցը` 88 դյույմ անկյունագծով. լուսանկարներ
Samsung ընկերությունը Բեռլինում կայացած IFA էլեկտրոնիկային իրերի ցուցահանդեսում ներկայացրել է իր նոր 88 դյույմ անկյունագծով հեռուստացույցը` քվանտային կետերով էկրանով, որը դարձել է իր տեսակի մեջ ամենամեծ սարքն աշխարհում:
Այս մասին հայտնում է Mashable-ը` ընդգծելով, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ Samsung KS9800 հեռուստացույցը առանձնանում է էներգաարդյունավետությամբ և պայծառությամբ, ինչպես նաև ավելի քան մեկ միլիոն գույն ցուցադրելու ունակությամբ:
Հսկա KS9800 հեռուստացույցը մեկն է այն 19 մոդելներից, որոնք նախատեսում է թողարկել հարավկորեական արտադրողը: Նորագույն շարքում տեղ գտած արտադրանքներից ամենափոքրը կլինի 43 դյույմ անկյունագծով սարքը:















