Գիտնականները Գրենլանդիայում հայտնաբերել են հնագույն օրգանիզմների քարացած մնացորդներ
Մի խումբ ավստրալացի գիտնականներ հայտնաբերել են մոլորակի հավանական հնագույն օրգանիզմների քարացած մնացորդները: Դրանց տարիքը գերազանցում է 3.7 մլրդ տարին: Այդ մսաին ասվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում:
Մինչ օրս համարվում էր, որ անցել է ամենաքիչը 1.5 մլրդ տարի, երբ Երկրի վրա սկսվել է կյանք ծնվել: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ դա ամենայն հավանականությամբ ավելի վաղ է տեղի ունեցել:
Գրենլանդիայում արտասովոր տաք գարունից հետո լեռներում երևացել է հողը, որը սովորաբար գտնվում է սառույցի հաստ շերտի տակ: Հենց այդտեղ գիտնականները հայտնաբերել են ստրոմատոլիտներ, որոնք միկրոբների տուն են համարվում: Անալիզի շնորհիվ պարզվել է, որ միկրոօրգանիզմների տարիքը գերազանցում է 3.7 մլրդ տարին:
Նշենք, որ նախկինում հայտնաբերված ամենատարեց օրգանիզմը 3.48 մլրդ տարեկան է եղել:










