Instagram-ը պատկերների և տեսանյութի մեծացման գործառույթ է ավելացրել
Instagram սոցիալական ցանցը նոր գործառույթ է գործարկել:
iOS օպերացիոն համակարգով սմարթֆոնների սեփականատերերը կարող են մեծացնել պատկերները և տեսանյութերը բութ մատի և ցուցամատի օգնությամբ:
Android-ի հիմքով սարքերի սեփականատերերի մոտ «զում»-ի գործիքը կավելանա առաջիկա շաբաթների ընթացքում: Այդ մասին ասված է Instagram-ի պաշտոնական էջում:
Պատկերը կամ տեսանյութը մեծացած է մնում՝ մինչև օգտատերը չի դիպչում էկրանին:
Նշվում է, որ քանի որ Instagram-ը սահմանափակումներ ունի բեռնվող նյութի որակի հետ կապված, որոշ պատկերներ մեծացնելիս կարող են ոչ հստակ լինել:










