Kawasaki-ն մոտոցիկլետները կզինի արհեստական ինտելեկտով

15:05 • 01.09.16

Ճապոնական Kawasaki ընկերությունը սկսել է արհեստական ինտելեկտի համակարգի մշակումը, որով նախատեսվում է զինել արտադրողի մոտոցիկլետները, գրում է motor.ru-ն:

 

Նորույթը ստացել է Kanjo Engine անվանումը, սակայն մոդելների վրա դրանց հայտնվելու հստակ ժամկետները չեն նշվում:

 

Արհեստական ինտելեկտի համակարգը պետք է հասկանա և արձագանքի վարորդի խոսքին, հետևի նրա վիճակին, ինչպես նաև հարմարվի վարելու ոճին և մոտոցիկլավարի հմտություններին:

 

Kawasaki-ում չեն հստակեցնում, թե ինչ հրամաններ է կարողանալու կատարել Kanjo Engine-ը:

Kawasaki-ն մոտոցիկլետները կզինի արհեստական ինտելեկտով