Ավստրիայում մամոնտի մնացորդեր են հայտնաբերել
Գիտնականները Ավտրիայի հյուսիսարևմտյան շրջանում երկու հսկայական ժանիք են հայտնաբերել, որոնք, նախնական գնահատումներով, մեկ միլիոն տարվա պատմություն ունեն:
Euromag-ի փոխանցմամբ` հայտնագործությունն արվել է շինհրապարակում: Երկրաբանները նախապատմական կենդանու 2.5 մետր երկարությամբ ժանիքներ և մի քանի ողեր են հայտնաբերել: Չնայած մնացորդների տարիքին` դրանք հիանալի վիճակում են պահպանվել, ինչը Վիեննայի Բնագիտության թանգարանի գիտնականի խոսքով հազվադեպ երևույթ է:
Թանգարանի գիտաշխատողները ժանիքների տեսքից և երկրաբանական պայմաններից ելնելով ենթադրում են, որ դրանք պատկանել են սովորական բրդոտ մամոնտի, որը այդ բնակավայրում տարածված է եղել Սառցե դարաշրջանում:












