Samsung-ը կրկին հետաձգել է Galaxy Note 7 սմարթֆոնի թողարկումը
Samsung-ը հայտարարել է Galaxy Note 7-ի մատակարարման ժամկետների հետաձգման մասին, քանի որ ընկերությունը շարունակում է փորձարկել սարքավորման որակը, հաղորդում է Reuters-ը:
Այնուամենայնիվ, ընկերությունում չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչն են շարունակում փորձարկել նոր սարքավորման մեջ: Հարավկորեական պարբերականները գրել են սմարթֆոնի պայթյունի մի քանի դեպքերի մասին:
Hyundai Securities-ի մասնագետները նշում են, որ Galaxy Note 7-ի խնդիրները արագ կկարգավորվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Մանրամասնվում է, որ հարկավոր է մի քանի բաղադրիչ փոխել:










