«Նիվա»-ն ճանաչվել է Գերմանիայի ամենադանդաղ ավտոմեքենա

18:23 • 01.09.16

Գերմանական Focus Online հրատարակության լրագրողները կազմել են Գերմանիայի ավտոմեքենաների շուկայի հինգ ամենադանդաղ ավտոմեքենաների ցանկը:

Ցանկի առաջին տեղը զբաղեցրել է ռուսաստանյան Lada 4x4 Taiga («Նիվա») ավտոմեքենան, որի առավելագույն արագությունը կազմում է 137 կմ/ժ: Այդուհանդերձ, լրագրողները ընդունել են, որ «Նիվա»-ն ամենագնացի լավ հատկանիշներ ունի:

Երկրորդ տեղում հայտնվել է ճապոնական Suzuki Jimny-ն, որի առավելագույն արագությունը կազմում է 137 կմ/ժ: Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Ford Tourneo Connect-ը 145 կմ/ժ առավելագույն արագությամբ: Չորրորդը դարձել է գերմանական Volkswagen Multivan 2.0 TDI-ը` 146 կմ/ժ առավելագույն արագությամբ, իսկ հինգերորդը` ֆրանսիական Renault Kangoo DCI 75-ը` 150 կմ/ժ առավելագույն արագությամբ:

«Նիվա»-ն ճանաչվել է Գերմանիայի ամենադանդաղ ավտոմեքենա