7 հոգու համար նախատեսված եռանիվ հեծանիվ է ստեղծվել. տեսանյութ

23:18 • 01.09.16

Tech Insider-ը 7 անձի համար նախատեսված նորարար եռանիվ հեծանիվ է ներկայացրել: Հարմարավետ հեծանիվի դիզայնի հեղինակն է ամերիկացի նկարիչ և ճարտարապետ Էրիկ Սթոլլերը:

Այն վարողներից միայն վեկը կարող է կառավարել եռանիվ հեծանիվը, և կարիք չկա որ բոլորը վարեն այն միևնույն ժամանակ: Նորարար սարքը մեկ ժամում 16 կմ տարածություն է անցնում:

Ինքնատիպ սարքը նախատեսված է ընկերների հետ զբոսնելու, հանգիստ շփվելու և ժամանակ անցկացնելու համար:

Հեծանիվները ձեռքի աշխատանք են և պատրաստվել են Գերմանիայում: Այն արժե 12  750 դոլար:

Տեսանյութը՝այստեղ։

 

 

 

7 հոգու համար նախատեսված եռանիվ հեծանիվ է ստեղծվել. տեսանյութ