Հելսինկիում գործարկել են առանց վարորդի առաջին ավտոբուսները (լուսանկարներ)
2 տարի առաջ Հելսինկիի իշխանությունները հաստատել են քաղաքը մասնավոր տրանսպորտային միջոցներից ազատելու համար 10 տարվա ծրագիրը: Առաջիկա ամիսների ընթացքում երկու ինքնակառավարվող և արևային էներգիայով լիցքավորվեղ Easymile EZ-10 ավտոբուսները կսկսեն ուղևորներ տեղափոխել նախօրոք մշակված երթուղիով:
Ֆինլանդիան այն սակավաթիվ երկրներից մեկն է, որի օրենքները չեն պահանջում, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի ղեկին վարորդ լինի, այդ պատճառով երկիրը հայտնի վայր է առանց վարորդի ավտոմեքենաների փորձարկման համար:
Ռիսկային գործոնը կրճատելու համար ավտոբուսների առավելագույն արագությունը 10կմ/ժ է սահմանված:
Փորձարկման ժամանակ սրահում վարորդ, այնուամենայնիվ, ներկա կլինի և ցանկացած պահի կկարողանա ինքնուրույն ղեկավարել մեքենան:












