Ցուկերբերգը չի պատրաստվում միավորել Facebook Messenger-ը և WhatsApp-ը
Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը չի պատրաստվում միավորել WhatsApp և Messenger հավելվածները մեկ արտադրանքի մեջ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Սոցցանցի հիմնադիրը կարծում է, որ ծառայությունները նախատեսված են հաղորդակցության տարբեր տեսակների համար:
Ցուկերբերգի կարծիքով՝ WhatsApp-ն օգտագործվում է մտերիմների հետ հաղորդակցության համար, մինչդեռ Messenger-ն օգտատերերը նախընտրում են ծանոթների հետ հաղորդակցվելու համար:
«Դուք այնքան էլ մտերիմ չեք նրանց հետ, չգիտեք նրանց հեռախոսահամարը, այդ պատճառով չեք շփվում նրանց հետ WhatsApp-ով: Բայց նրանց ծննդյան օրը դուք ցանկանում եք շնորհավորել նրանց և հարցնել՝ ինչպես են գործերը»,- բացատրել է Facebook-ի ղեկավարը:
«Ես համարում եմ, որ ճիշտ է, որ դրանք առանձին են աշխատում»,- ընդգծել է Ցուկերբերգը Նիգերիա կատարած այցի ժամանակ:










