Ferrari-ն կարտադրի 500-րդ LaFerrari սուպերհիբրիդը՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար (լուսանկարներ)

15:29 • 02.09.16

Գերարագընթաց ու շքեղ մեքենաների արտադրությամբ զբաղվող Ferarri ընկերությունը պատրաստվում է ստեղծել La Ferarri սուպերհիբրիդի 500-րդ օրինակը, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժիչ տուժածների օգնությանը:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է ավտոբրենդի տնօրենների խորհրդի նախագահ Սերջիո Մարկիոնեն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սուպերքարի վերջին օրինակը վաճառքի է հանվելու բարեգործական աճուրդի շրջանակում, որի անցկացման վայրն ու ամսաթիվը հայտնի չեն:

 

Նշենք, որ Ferrari LaFerrari-ի շնորհանդեսը կայացել է 2013թ.՝ Ժնևի միջազգային ավտոսրահում: Մեքենան համալրված է 6.3 լ աշխատանքային ծավալով, 800 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որն առավելագույնը զարգացնում է 350 կմ/ժ արագություն:

 

Ներկայում ընկերությունն արտադրել է 499 օրինակ, որոնք ամբողջությամբ վաճառվել են: Հայտնի է, որ Ferrari LaFerrari-ի գինը սկսվում է 1.3 մլն դոլարից:

 

 

Просто

Просто

Просто

Ferrari-ն կարտադրի 500-րդ LaFerrari սուպերհիբրիդը՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար (լուսանկարներ)